Մամուլ 2 տարի առաջ - 07:34 01-11-2023

Ինչ աշխատանքի առաջարկ է ստացել Հայկ Խանումյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքի առաջարկ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախկին նախարար Հայկ Խանումյանին:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, հասկանալու համար, թե խոսքը ինչ աշխատանքի մասին է, կամ առհասարակ աշխատանքի առաջարկ այս կառույցից ստացել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Խանումյանը նշեց. «Նման նախաձեռնություն, առավել եւս՝ առաջարկ, չի եղել»:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, հասկանալու համար՝ կա արդյոք նման նախաձեռնություն: «Տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,-պատասխանեց Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ-ն մամուլի խոսնակը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ