Ներքին 2 տարի առաջ - 16:45 31-10-2023

Մայր աթոռի մոտ ամեն օր կռիվ է, պարեկները տուրիստականի վարորդներին տուգանում են․ ահազանգ

Ընդամենը 3 օր առաջ Արմավիրի մարզում ներդրված պարեկային ծառայությունը գլխացավանք է դարձել ինչպես բնակիչների, այնպես էլ տուրիստական ընկերությունների համար։

Մարզի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին՝ տպավորություն են ստացել, որ պարեկներին հրահանգել են ոչ թե կարգը պահպանել, այլ մարդկանց ճնշել․

«Պետք է միայն նրանց պահվածքը տեսնեք՝ անհարգալից, բռի, տպավորություն է, որ իրենց մոտ բեսպրիդել է։ Ինչ ուզեն, ոնց ուզեն կանեն, իրենց ամեն ինչ կարելի է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի բնակիչներից մեկը, որը ականատես է եղել պարեկների և վարորդի խոսկցությանը։

Պարեկների աշխատանքից դժգոհություն են հայտնում նաև տուրիստական ընկերությունների վարորդները։

«Տուրիստական ավտոբուսներն ընդհանրապես չեն կարողանում երթևեկել,Մայր Աթոռի ավտոկայանատեղին փակ է, իսկ այդ հատվածում հիմա չի լինում կանգնել և տուրիստ իջեցնել։ Մի հատ կատաստրոֆիկ վիճակ է, նշան են դրել, թույլ չեն տալիս այդ հատվածում մի քանի րոպե կանգնենք,որ տուրիստներն իջնեն, բեսպրիդելավարի տուգանում են։ Արդեն մոտ 10 ավտոբուսի վրա 10․000-ական դրամ ակտ ա գրվել, ամբողջ օրը կռիվ է, այսօր արդեն 2 ավտոբուսի վրա ակտ են գրել»,- ասաց մեր զրուցակիցը։



Նրա խոսքով՝ նախկինում տուրիստական ավտոբուսները մուտք են գործել Մայր աթոռի ավտոկայանատեղի, սակայն արդեն 3 տարի է այն փակ է։

«Մենք 3 տարի այս փողոցում ենք կանգնել, բայց ոստիկանները ոչ մի բան չեն ասել, իսկ հիմա պարեկները եկած-չեկած սկսել են տուգանել։ Արարատյան փողոցում կատաստրոֆիկ վիճակ է։ Խնդրում ենք, որ Մայր աթոռը բացի ավտոկայանատեղին, տուրիստներին կարողանանք հանգիստ բերել»։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գործարկվեց Պարեկային ծառայությունը։ Դրանց հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից