Ներքին 2 տարի առաջ - 13:45 30-10-2023

Երևանում ծնվել է 59-ը արցախցի երեխա

Նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 128 վթար-վրաերթ, տուժել է 147 քաղաքացի, կա երկու մահ: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Երևանում գրանցվել է 492 մահ, և ունենք 1607 ծնունդ՝ 835 տղա և 772 աղջիկ: Բնկչության աճը կազմում է 1 տոկոս: Ռեկորդային թվով ունենք մեկական 8-րդ և 9-րդ երեխա ընտանիքներում ծնված, 3-ական և 5-ական 5-րդ և 6-րդ երեխա: Ունենք նաև ծնունդներ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում, ունենք թվով 59 ծնունդ, որից 37 տղա և 22 աղջիկ:

Արդեն իսկ Երևանի ենթակայության բուժհաստատություններում բռնի տեղահանված, կցագրված ունենք 5 8096 քաղաքացի, նրանցից 561-ն արդեն ստանում է անվճար դեղորայք, և 502-ը ստացել և ստանում են հիվանդանոցային բուժում:

Այս պահի դրությամբ արդեն ունենք բռնի տեղահանված 23 բուժշխատող, որոնք անցել են աշխատանքի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուժհաստատություններում»,- նշվեց խորհրդակցության ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող