Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:04 26-10-2023

Էրդողանը պնդում է՝ Գազայի նկատմամբ Իսրայելի հարվածները վերածվել են կոտորածի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ջումհուրիյեթ պարբերականը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը։

Էրդողանը պնդել է, որ Իսրայելի հարվածները Գազայի վրա «հասել են կոտորածի աստիճանի», իսկ միջազգային հանրության լռությունը «ամոթ է մարդկության համար»։ Նա նշել է, որ բոլորը պետք է աջակցեն Գազայի անմեղ խաղաղ բնակիչներին անխափան օգնություն հասցնելու ջանքերին:

Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն այն մասին, որ հակամարտության վերջանական լուծումը կարող է լինել միայն անկախ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։



Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան