Արտաքին 5 տարի առաջ - 10:05 16-05-2021

Բայդենը Պաղեստինին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հարվածները

Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ զրույցում երկրի ղեկավարությանը կոչ է արել լուծել Իսրայելի հետ հակամարտությունը և դադարեցնել հրթիռային հարձակումները հրեական պետության վրա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Նախագահը շեշտել է, որ աջակցում է պաղեստինյան ժողովրդի՝ իրեն արժանի տնտեսական հնարավորությունների պայմաններում արժանապատիվ, անվտանգ և ազատ կյանքի ապահովմանն ուղղված քայլերին»,- հայտնել է Սպիտակ տունը:

Բայդենը հիշեցրել է, որ Միացյալ նահանգները կշարունակի աջակցել պաղեստինցիներին Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին:

Մայիսի 11-ին Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և պաղեստինյան խմբերը Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Իսրայելում հայտարարվել է ինը մարդու մահվան մասին, այդ թվում՝ մեկ զինվորի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ներկայացուցիչ Ջուլիետ Թուման պարզաբանել է, որ չորս օր տևած սրացման ընթացքում սպանվել է 34 պաղեստինցի և երկու իսրայելցի երեխա:

Ավելի վաղ Նեթանյահուն նախազգուշացրել էր Բայդենին Իսրայելի հետագա քայլերի մասին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից