Ներքին 2 տարի առաջ - 12:30 23-10-2023

Ամենաթանկ բանը տանս բանալիներն են, որ բերել եմ Ճարտարից․ արցախցի

Արցախում՝ Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհներն արդեն անվերադարձ էին։ Իրենց տունը, ամբողջ կյանքի ստեղծածը, գերեզմաններն ու հայրենիքը մարդիկ մի անհույս կողպեքի հետևում են թողել։ Այդ կողպեքի բանալին պինդ պահել ու իրենց հետ Հայաստան են բերել, կախել նոր՝ վարձով տան բանալիների կողքին։

«Ամենաթանկ բանը տանս բանալիներն են, որ բերել եմ Ճարտարից»․ ասում է ճարտարեցի Մարինե Կարապետյանը, ում 5 հոգուց բաղկացած ընտանիքը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում է տեղավորվել։ Արթիկի իրենց բնակարանում ոչինչ իրենցը չէ, տան տերերն են թողել, ասել են՝ օգտագործեք։

«Քաղաքում բոլորը շատ ջերմ են ընդունում, տանն ամեն ինչ կա, հարմար է, բայց չենք կարողանում հարմարվել։ Անընդհատ Ճարտարի մեր տունն եմ հիշում։ Երեխաներն էլ չեն հարմարվում, ընկերներին են կարոտում։ Մեծ տղաս վերջին դասարանում է սովորում, ամենից շատը դարդ է անում, որ վերջին զանգը իր դասընկերների հետ չի անցկացնելու։ Բոլորս ցրվել ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարինե Կարապետյանը։

Չեն կարողանում հարմարվել, բայց պետք է․ մեր զրուցակիցը նաև սա է գիտակցում, բայց մի թաքուն հույս ունի «Նորից Արցախ, Ճարտար գնալ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը