Արտաքին 2 տարի առաջ - 15:03 19-10-2023

Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ՀՀ-ին ծանուցում է ներկայացրել

Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը: Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի ջրային ռեսուրսների կառավարման ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Իսա Բոզորգզադեն «Իլնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտման կապակցությամբ Իրանի գործողություններին։

«Արաքս գետի ջրի որակը և աղտոտվածությունն Իրանի էներգետիկայի նախարարության կարմիր գիծն է: Մենք ունենք որակը ստուգելու համատեղ աշխատանքային խմբեր և աղտոտման վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել հայկական կողմին և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությանը»,- ասել է նա։

Բոզորգզադեն հավելել է, որ իրենք հետևում են, որպեսզի ջրի որակը չսպառնա քաղաքացիների առողջությանը:




Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը