Արտաքին 3 տարի առաջ - 14:48 19-10-2023

Աբխազիայի առաջնորդը պնդում է՝ «Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում»

Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիան կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում։ Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն։

Բժանիան ընդգծել է՝ «Զելենսկին և նրա թիկունքում կանգնած ուժերը փորձում են ռազմական իրավիճակ հրահրել Անդրկովկասում և նոր արյունալի պատերազմ սանձազերծել մեր տարածաշրջանում»։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Զելենսկու նման հայտարարությունները պարբերական բնույթ են կրում։

«Ես կցանկանայի, որ ուշադրություն դարձնեիք Արևմուտքի արձագանքին։ Նա շատ անտարբեր է կամ գրեթե բացակայում է արձագանքը: Որովհետև նրանք կիսում են այդ տեսակետները Աբխազիայի հետ կապված»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Վրաստանի ղեկավարությանը վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը՝ բացելով երկրորդ ճակատը»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով

Ձեզ գուցե հետաքրքրի