Արտաքին 3 տարի առաջ - 14:33 19-10-2023

Անկարան դժգոհ է, որ Վաշինգտոնն ավիակիրներ է ուղարկել Մերձավոր Արևելք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ ամերիկյան ավիակիրները ուղարկվել են Մերձավոր Արևելք։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստում։

Էրդողանը շեշտել է, որ անգստություն ապահովելու մեր ջանքերը խաթարվում են այնպիսի քայլերով, ինչպիսիք են ավիակիրների ուղարկումը տարածաշրջան, օգնության դադարեցումը պաղեստինցի ժողովրդին և Գազայի բնակիչների հավաքական պատիժը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն ավելի ու ավելի անարդյունավետ է դառնում, հերթական անգամ ձախողել է իր պարտականությունները։ Արևմտյան երկրները, որոնք մարդու իրավունքների և ազատությունների ջատագովն են, կրակի վրա յուղ լցնելուց բացի այլ քայլեր չեն ձեռնարկել: Միջազգային լրատվամիջոցներն իրենց կողմնակալ և կեղծավոր հրապարակումներով գործնականում միացել են մարդկային ջարդերն արդարացնելու մրցավազքին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն է ավիակիրներ է ուղարկել Իսրայելին աջակցելու։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով