Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:39 17-10-2023

Արցախցի բոլոր աշակերտների պատմությունը նույնն է, բոլորի հետ հուզվում ենք. դպրոցի տնօրեն

«Նրանք իրենց հայրենիք են եկել, նրանք ծանր հոգեվիճակում են։ Այս պահի դրությամբ ունենք Արցախից տարհանված 22 երեխա, տարբեր տարիքի են։ Եղան երեխաներ, որ հենց սկզբից շատ լավ հարմարվեցին միջավայրին, աշակերտների հետ։ Երեխաներ էլ կային, որ սկզբի օրերն էր իրենց համար դժվար, բայց իրենք էլ հետագայում հարմարվեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաս Գյումրիի թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը։

Տնօրենի խոսքով՝ իրենց դպրոցում Արցախից բռնի տեղահանված աշակերտները թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից ջերմ ընդունելության են արժանացել։

«Բոլորի պատմությունը նույնն է, բոլորի հետ հուզվում ենք... Արցախից տեղահանված հայրերի մեծ մասը զինվորականներ են, նրանց մեջ նաև շատ են վիրավորները։ Իմացել եմ, որ ծնողներից մեկը մանկավարժի կրթություն ունի, ուղղորդել եմ մարզպետարան, տեղավորել են աշխատանքի։ Առաջին անգամ, որ այդ ծնողին տեսա, հյուծված տեսք ուներ, իսկ 1-2 օր հետո փոխվել էր անգամ դեմքի արտահայտությունը»,- պատմեց Հասմիկ Անդրիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան