Արտաքին 2 տարի առաջ - 19:15 16-10-2023

Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը և փոխօգնությունը

Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը դատապարտել է Իսրայելի դեմ իրականացված հարձակումը և իր աջակցությունը հայտնել Իսրայելին՝ նշելով, որ այս դժվարին ժամանակներում իրենք համերաշխ են Իսրայելի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Մատնանշվելով, թե ինչու են աջակցում միմյանց Իսրայելը և Ադրբեջանը՝ հիմնականում նշվում են հետևյալ կետերը։
2003-ին, երբ Իլհամ Ալիևը եկավ իշխանության, նա քայլեր ձեռնարկեց բարձր մակարդակի հասցնել հարաբերությունները ոչ միայն Իսրայելի, այլ նաև Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հրեական համայնքների հետ։

Նշվում է նաև, որ մի քանի տարի առաջ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության ընթացքում Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանը Թուրքիային առաջարկել էր հետևյալը՝ «Վարվել Ադրբեջանի պես և բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հրեկան կառույցների հետ»։

Մասնավորապես նշվում է, որ Ադրեբջանը և Իսրայելը սերտ համագործակցում են հատկապես ռազմական ոլորտում և հիշատակվում է, որ մի քանի տարի առաջ Իսրայելի պաշտպանության նախարարը մեկ շաբաթ մնացել էր Ադրբեջանում և ռազմական համագործակցությունը բարելավելու համար անցկացրել բազմաթիվ հանդիպումներ։

Հիշատակվում է նաև, որ Ադրբեջանը 2006-ին հիմնել էր պաշտպանական արդյունաբերության նախարարություն, բայց ի զորու էր եղել արտադրել միայն մի քանի տեսակի զենք։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր