Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:24 14-10-2023

Ֆրանսիան արցախահայերի համար 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ)՝ 100 000 արցախահայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի կարիքները բավարարելու համար։

Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, որը հրապարակել է նաեւ ՊՀԾ համապատասխան հաղորդագրությունը։

«Հպարտությամբ հայտարարում ենք Ֆրանսիայի շռայլ փոխանցման մասին՝ 1 մլն եվրոյի չափով՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հետ կապված ՄԱԿ ՊՀԾ ջանքերի շրջանակում, ՊՀԾ ղեկավար Սինդի Մակքեյնի եւ արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնայի Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո։

Ամրապնդում ենք մեր գործընկերությունը՝ աջակցելու համար նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- նշվել է ՊՀԾ հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»