Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:55 13-10-2023

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ․ Լուկաշենկո    

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ։ Այս մասին Լուկաշենկոն ասել է Բիշքեկում ընթացող Համագործակցության գագաթնաժողովում։

Լուկաշենկոն ընդգծել է՝ անհրաժեշտ է ավելի քննադատորեն գնահատել ԱՊՀ-ում տիրող իրավիճակը և գլուխները չթաքցնել ավազի մեջ։

«Մինչ օրս Արևմուտքը շարունակում է փորձել մեզ խարխլել, թուլացնել և ստորադասել իր շահերին։ Նախ՝ Վրաստանը դուրս եկավ մեր ասոցիացիայից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ։ Մեծ հարցեր կան Մոլդովայի մասով: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ դա չի կարելի կողքից հանգիստ դիտարկել, «հակառակ դեպքում մենք ուղղակի կտոր-կտոր կլինենք»։

«Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները, որոնք ժամանակին նետվեցին մեզ վրա, անխուսափելիորեն ի հայտ են գալիս շատ տխուր հետևանքներով։ Փառք Աստծո, որ ոչ միայն միտում է նկատվել այս հակամարտությունների լուծման ուղղությամբ, այլ դրանց մի մասը հաջողությամբ հաղթահարվել է»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»