Մամուլ 2 տարի առաջ - 07:44 13-10-2023

Հարձակվել են Ախուրյանի ՔՊ-ական ղեկավարի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ միջադեպ է գրանցվել Ախուրյանի համայնքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։

Այս բացահայտումից հետո համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը դպրոցում իրականացնում է կազմակերպչական փոփոխություններ, ինչը դուր չի գալիս Լեւոն Գեղամյանին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վախենալով իր կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների բացահայտումից եւ զբաղեցրած պաշտոնից զրկվելուց՝ Լեւոն Գեղամյանը Ախուրյանի համայնքապետարանի մուտքի մոտ եղբոր հետ հարձակվում է Ախուրյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանի եւ ԲՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Սերգոյանի վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպին ականատես են եղել համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, որոնց ջանքերով հարթվել է իրավիճակը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից