Արտաքին 3 տարի առաջ - 17:01 12-10-2023

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունները։ Այս մասին Բլինքենն ասել է Թել Ավիվում​​​​​​​ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բլինքենը շեշտել է, որ Իսրայելը պետք է պաշտպանի պաղեստինցիների կյանքը, երբ պատասխան գործողություններ է ձեռնարկում Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ խմբավորման դեմ: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին։

«Ոչ մի երկիր չի կարող և չի հանդուրժի իր քաղաքացիների սպանությունը կամ պարզապես վերադառնալ այն պայմաններին, որոնք թույլ են տվել դա տեղի ունենալ։ Իսրայելն իրավունք ունի, նույնիսկ պարտավոր է պաշտպանել իրեն և ապահովել, որ դա երբեք չկրկնվի: Բայց նշանակություն ունի, թե Իսրայելն ինչպես է դա անում»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ ժողովրդավարությունները ահավեիչներից տարբերվում են այլ չափանիշների ձգտումով, նույնիսկ երբ դա դժվար է։ «Մեր մարդկայնությունն այն է, ինչը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին կանք: Այդ իսկ պատճառով կարևոր է ձեռնարկել հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները՝ խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար»,- ասել է նա:

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՀԱՄԱՍ-ին դիտարկում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարի պրիզմայով, այլ նաև որպես հրեա, ում ընտանիքը վերապրել է Եվրոպայում և Հոլոքոստի ծրագրերը։

«Մենք այստեղ ենք և ոչ մի տեղ չենք գնալու»,- Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում ասել էր նա։

Թել Ավիվ ժամանելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը X-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ես այսօր Իսրայելում եմ՝ մի բան հստակեցնելու համար՝ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի և նրա ժողովրդի կողքին, և մենք միշտ ամուր կկանգնենք ահաբեկչության դեմ»:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի