Ներքին 3 տարի առաջ - 00:27 12-10-2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից․

«Մարզպետը շնորհակալություն է հայտնել Արցախի բռնի տեղահանված բնակիչներին ընդունելիս ցուցաբերած աջակցության համար ու նշել․

«Այն, ինչ կատարվեց այդ օրերին, մարզի դիմադրողականության, միասնականության, պատրաստվածության իմաստով, հնարավոր դարձավ լավ կազմակերպված համատեղ ճկուն աշխատանքով, ու առաջնային կարևորության խնդիրները լուծվեցին նաև ձեր շնորհիվ»։

Սյունիքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի համակարգող Հեղինե Ղուկասյանը, պատասխանելով Ռոբերտ Ղուկասյանին, ասաց․ «Ձեզ ենք շնորհակալ, որովհետեւ այն աշխատանքը, որ մինչև այս ճգնաժամային իրավիճակն էլ մարզում տարվել էր միջազգային կազմակերպությունների հետ առօրյա աշխատանքում, մշտապես իրականացվող ծրագրերը համակարգելու մարզային իշխանության գործելակերպը արդեն փոխադարձ վստահության մթնոլորտ էին ստեղծել»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների և երիտասարդների պաշտպանությանն ու նրանց կարիքների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված հարցեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա