Ներքին 4 տարի առաջ - 12:37 18-11-2021

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։

«Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։

Նշվում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։ Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։

Կարևորվել է երկու հաստատությունների միջև հետագա համագործակցությունն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և երեխաների պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ արտահերթ հրապարակային «Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցի պատրաստումը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում