Արտաքին 2 տարի առաջ - 14:00 10-10-2023

Իսրայելը փակել է նաև Գազայի հատվածի ջրամատակարարումը

Իսրայելն ամբողջությամբ փակել է բոլոր խողովակաշարերը, որոնցով Գազայի հատված ջուր էր հոսում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի և ջրային տնտեսության նախարար Իսրայել Կացը:

«Ես հրամայել եմ անհապաղ անջատել Իսրայելից Գազայի հատվածի ջրամատակարարումը։ Էլեկտրականությունն ու վառելիքը օրերս էին անջատվել։ Ինչ եղել է, այլևս չի լինի»,- նշել է իսրայելցի պաշտոնյան։

Գազայի հատվածն ամբողջապես շրջափակելու հրամանի մասին, ավելի վաղ, հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: «Չի լինելու ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջուր, ո՛չ վառելիք, ամեն ինչ փակ է լինելու»,- հայտարարել էր նա:

Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր դեռևս հոկտեմբերի 7-ին։

Էլեկտրաէներգիայի և էլեկտրականության արտադրության համար վառելիքի ներկրման տեսանկյունից Գազայի հատվածը մեծապես կախված է Իսրայելից, ինչը նշանակում է, որ դրա անջատումը լրջագույն ճգնաժամ է առաջացնելու պաղեստինյան այդ տարածքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից