Ներքին 2 տարի առաջ - 18:22 06-10-2023

«Ղարաբաղցուն պետք է ճզմած պահել»․ ատելության խոսք տարածողներն անպատի՞ժ են մնում

Համացանցում շարունակվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հասցեին ատելության խոսքի տարածումը։ Դրանք ուղեկցվում են ինչպես տեքստային, այնպես էլ տեսանյութերի ձևով, ընդ որում՝ ոչ միայն ֆեյք օգտահաշիվներից, այլև իրական էջերից, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։

Դրանցից ամենաշատը թերևս քննարկվեց Արարատ խոշորացված համայնքի Սուրենավան բնակավայր վարչական ղեկավար Անի Վարդազարյանի գրառումը։ Նա մասնավորապես նշել էր․ «Այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»։

Ի դեպ սույն պաշտոնյայի գրառման վերաբերյալ փաստաբանները Գլխավոր դատախազությունում հաղորդում են ներկայացրել։

Ատելության խոսք է տարածել նաև Անիտա Հարությունյան ֆեյսբուքյան օգտատերը։
«Արցախցիներ, զերծ մնացեք միտինգ կոչվածներից, մենք բերել ենք ձեզ, մենք տեղավորել ենք, գումարով ապահովել ենք, որ դուրս գաք միտինգ անե՞ք, չե՞ք ամաչում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ղարաբաղցու պետք է ճզմած պահել, որ լեզուն կարճ պահի․․․»,- գրել է սույն անձը։



Արցախցիների հասցեին ատելության խոսք է տարածվում նաև տիկտոկյան հարթակում։

Oragir.News-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե արդյոք ատելության խոսքի համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց՝ որևէ հաղորդում չեն ստացել նշված դեպքերի վերաբերյալ․ «Քննչական կոմիտեն պետք է հաղորդում ստանա, գնահատի՝ քրեաիրավական տեսանկյունից հիմքեր կան նախաձեռնելու, թե ոչ, և ըստ այդմ՝ նախաձեռնի կամ ոչ։ Այս պահին հաղորդումներ չունենք, բնականաբար վարույթներ էլ չունենք դրա հետ կապված»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն