Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:54 27-04-2022

ՄԻՊ-ը ուսումնասիրում է բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցցանցային գրառումները և մամուլի հրապարակումները

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդում է, որ շարունակում են իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։

Այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:

ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։