Ներքին 2 տարի առաջ - 18:19 21-09-2023

ՔՊ-ն ատելության խոսք է տարածում․ իրավապահները լուռ են

Իշխանական լրատվամիջոցներից մեկը՝ civic.am-ը, որը գտնվում է ՔՊ գրասենյակի շենքում, և որի խմբագիրը, ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է, ատելության խոսք է տարածում արցախցիների հասցեին։

Արցախի փրկության համար մայրաքաղաքի փողոցներում իրազեկման ակցիաներ, քայլերթներ, հավաքներ իրականացնող ցուցարարների մասին սույն լրատվամիջոցը հոդվածներ է գրում, որոնք վերնագրում է հետևյալ կերպ․ «Ղարաբաղցի երիտասարդները հարձակվեցին հերթական մեքենայի վրա», «Ղարաբաղցի ջարդարաները շարունակում են հարձակվել քաղաքացիների մեքենաների վրա», «Ղարաբաղցի ջարդարարները հերթական մեքենայից իջեցրին ուղևորին և հարձակվեցին վրան» և այլն։

Լրատվամիջոցի խմբագիրը Մարինե Խառատյանն է։

Ուշագրավ է, որ նման հոդվածներ է հրապարակում այն ուժը, որը 2018 թվականին մահով եկավ իշխանության և մինչ օրս էլ շարունակում է մահ բերել։

Հաշվի առնելով, որ սույն լրատվամիջոցը գտնվում է անմիջապես ՔՊ գրասենյակում՝ ենթադրելի է, որ հոդվածների հեղինակը ՔՊ-ն է, և այս տեսակետը կիսում է Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը, որը, գիտակցելով իր իշխանության ավարտի մոտ լինելը, քաղաքացիական պատերազմ է հրահրում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին