Ներքին 3 տարի առաջ - 00:07 06-10-2023

Սրանից հետո կանգնում, խոսում են Գրանադայի ինչ֊որ միֆական հաղթանակի մասին․ Հարություն Մնացականյան

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աղոտ մի պատմություն եմ հիշում, ԽՍՀՄ֊ի ժամանակ խորհրդային շախմատիստներից մեկը գնացել էր մրցաշարի և պարտվել էր 0։13 հաշվով։ Մի քանի մասնագետներ ֆեդերացիայի նախագահին հարց էին ուղղել՝ ասելով․ «Եթե դուք դուրս գայիք փողոց և ցանկացած անծանոթ մեկին փողոցից վերցնեիք ու ուղարկեիք այդ մրցաշար, առնվազն այդ արդյունքը բերող էին, գուցե ավելի լավ էլ բերեին, բա ձեր կառույցի գոյության իմաստը ո՞րն է, երբ ձեր գործուղածը բերում է այն արդյունքը, ինչը ձեր չլինելու պարագայում էլ կբերեր յուրաքանչյուր սովետական քաղաքացի»։

Ախպեր, հիմա հարց տամ էլի, խնդրում եմ առանց պաթետիզմի պատասխան։ Նիկոլի տեղը մեր հարևան եռամյա կրթությամբ Նոյեմզար տատին էլ ուղարկեինք բանակցությունների, կառավարման լծակ էլ տայինք, միևնույն է սրանից վատ արդյունք չէր էլ կարող բերել։ Հասկանո՞ւմ եք էս կոնֆլիկտից գոնե մի կոմպրոմիսային կետ չունենք թշնամու կողմից. ամբողջապես հայաթափված под ключ վիճակով Արցախ՝ լուծարված վիճակում, ոչ մի ձեռք բերում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչում՝ թաշախուստով հանդերձ ու դրանից հետո կանգնում խոսում են Գրանադայի ինչ֊որ միֆական հաղթանակի մասին։ Ախպեր, ես հաշվեք զրոյական գիտելիք ունեմ քաղաքականությունից, էդ ստորագրած թղթի հաղթանակը ո՞րն էր։ Հեսա կասեն ՀՀ ինքնիշխանություն, ախպեր էդ ինքնիշխանությունը ո՞րն է, որ ես չեմ հասկանում, էս զրոյական վիճակը ի՞նչ կապ ունի ինքնիշխանության հետ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին