Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:35 05-10-2023

Նաղդը թողած նիսիայի հետևից չենք ընկնելու․ Վարդան Ղուկասյան 

«Ինձ ՔՊ-ականները չեն կաշառել, դրանք կաշառք տվող չեն, համ էլ ես կաշառքի փոխարեն կպահանջեի օրինակ՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականը կամ նրան ենթարկել քրեական պատասխանատվության»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե իբր իրեն իշխանականները կաշառել են, որպեսզի ապահովի ավագանու թեկնածուների ներկայությունը, որպեսզի ՔՊ թեկնածուն հաղթանակ տոնի։

«Մեր մեջ ոչ մի գումարային առևտուր չի եղել, եթե կա, թող ներկայացնեն։ Նման խոսակցություններ տարածողները թող հիշեն, որ ես բերդերում ունեմ 11 հոգի մարդ, կպահանջեի նաև նրանց ազատ արձակումը, հանձինս Արտակ Գալստյանի, որպես կուսակցության նախագահ»։

Նա անդրադարձավ նաև «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ով ընտրություններից հետո մերժել էր Ղուկասյանի առաջարկը՝ մեկ վարչությունը տալ իրենց։
«Մենք հասկացանք, որ այդ մարդը տառապում է բավականին լուրջ ախտով, որը կոչվում է «մանյա վիլիչիյա», և նման մարդու հետ աշխատել հնարավոր չէ․ Իրենք որոշեցին բոյկոտել, իսկ ես՝ ոչ։ Երկրի այս փուլում, երբ հարյուր հազարավոր արցախցիներ են եկել, նորից կանգնած ենք պատերազմի առաջ, նաղդը թողած նիսյայի հետևից չենք ընկնելու»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպես է պատկերացնում քաղաքապետարանում աշխատանքն ու համագործակցությունը Տիգրան Ավինյանի հետ, Ղուկասյանն ասաց, որ ինքը խնդիր չունի, քանի որ Ավինյանը պետք է մտածի, թե ինչպես է իր հետ աշխատելու․
«Ես գտնում եմ, որ այն խնդիրները, կոռուպցիոն սխեմաներն ու ալան-թալանը, որը կա Երևան քաղաքում, դա իրենց պրոբլեմն է, և իրենք պետք է մտածեն, թե ինչպես պետք է իրենք աշխատեն ինձ հետ։ Երևանցին անպայման իր մաշկի վրա կզգա Վարդան Ղուկասյանի օգտակար գործակիցը Երևանի քաղաքապետարանում։ Ես պետքական համակարգի մարդ եմ եղել։ Եվ այն թատրոնը, որը մենք հիմա տեսնում ենք Ազգային ժողովում, դա բնականաբար բացառում եմ քաղաքապետարանում։ Ես պետք է իմ ընտրողներին աշխատանք ցույց տամ, որպեսզի ինձնից իմ ընտրողը չհիասթափվի»։

Ղուկասյանը, մեզ հետ զրույցում նաև նշեց, որ հոկտեմբերի կեսերին Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը իրենց ավագանու մանդատները վայր կդնեն։

Հիշեցնենք, որ Արտակ Գալաստյանը կալանավորված է։

Հիշեցնենք նաև , որ ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել են կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը:

«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանը և «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը որոշում են կայացրել բոյկոտել Երևանի ավագանու անդրանիկ նիստը։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար