Ներքին 2 տարի առաջ - 09:14 05-10-2023

Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատված դատավորի որդին՝ նիկոլական բլոգերի հովանավոր

Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից, իրեն բլոգեր հռչակած Ռոման Բաղդասարյանը, որը 24/7 ռեժիմով վարկաբեկում է նախկին իշխանություններին, ինչպես նաև Փաշինյանի իշխանության դեմ խոսող քաղաքացիներին, պարզվում է՝ ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնությունից։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ, այս պատմության արմատները շատ խորն են, և հասնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներ։

«Ռոմանին ֆինանսավորողներից մեկը ՌԴ հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանն է։ Նրանք դեռ շատ վաղուց են համագործակցում՝ նախքան Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը։

Ռոմանը ապրում էր Մոսկվայում, համագործակցում էր տեղի մեծահարուստ հայերի հետ, միջոցառումներ էր վարում, հարսանիքներին թամադայություն էր անում։ Այն ժամանակներից էլ ցույց էր տալիս, որ ատում է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին, ինչպես նաև Արցախի իշխանություններին ու ժողովրդին, անընդհատ օգտագործում էր «ղարաբաղյան կլան» արտահայտությունը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո վերադարձավ Հայաստան ու սկսեց ծառայել Նիկոլ Փաշինյանին»,- պատմեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ Շահեն Պետրոսյանը նախկինների օրոք դատավոր աշխատած Տիգրան Պետրոսյանի որդին է։

Տիգրան Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք էր նշանակվել բարձր պաշտոնի, նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն էր։ Այս պաշտոնից ազատվել է 2014 թվականին՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

Ամենայն հավանականությամբ, հենց այս ազատումն է պատճառ հանդիսացել, որ պաշտոնանկ արված դատավորի որդին ֆինանսավորում է նախկինների դեմ արշավը։

«Վերջերս, երբ Ռոման Բաղդասարյանը շարունակում է էլ ավելի ակտիվ ձևով ատելության խոսք տարածել նախկինների ու արցախցիների հասցեին, եղան մարդիկ, որոնք սաստեցին նրան։ Իմացանք, որ նույն այդ մարդկանց հետ կապ է հաստատել Շահեն Պետրոսյանը և գումարի դիմաց առաջարկել լռել։ Այսինքն՝ Շահեն Պետրոսյանը չի կարողանում մարսել Սերժ Սարգսյանի՝ իր հորը դատավորի պաշտոնից ազատելը և հիմա ֆինանսավորում է նիկոլականներին, որպեսզի նախկիններին ամենազզվելի ձևով վիրավորեն»։

Հիշեցնենք, որ Շահեն Պետրոսյանը Հայաստանում զբաղվում էր անշարժ գույքի առք ու վաճառքով և Հայաստանից հեռացավ այն բանից հետո, երբ քրեական գործ բացվեց մի քանի տասնյակ բնակարանների յուրացման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին