Սպորտ 2 տարի առաջ - 22:21 04-10-2023

Արցախից բռնի տեղահանված պատանի ֆուտբոլիստը՝ «Շիրակի» ակադեմիայում

Արցախից բռնի տեղահանված պատանի ֆուտբոլիստ Կարապետ Կարապետյանը հանդես է գալու «Շիրակի» ակադեմիայում։

«Պատանի նորեկ ունենք մեր ակադեմիայում Արցախից: Կարապետ Կարապետյանը համալրել է մեր պատանեկան թիմի շարքերը և կմարզվի մարզիչ Ռաֆայել Պալտաջյանի գլխավորությամբ: Երազանքը՝ դառնալ լավ ֆուտբոլիստ:

Մեր դռները բաց են բոլորի համար, որոնք ունեն երազանք: Սիրով սպասում ենք»,- գրված է Գյումրու ակումբի պաշտոնական էջում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված