Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:25 28-09-2023

Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է Արցախի գործընկերների հետ` համակարգելու բոլոր բռնի տեղահանված թոշակառուների, նպաստառուների հատկացումները։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հատարարեց նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Կան տեխնիկական խնդիրներ` սկսած այդ բազաներին տիրապետելու, տվյալները հավաքագրելու առումով։ Ոչ միայն թոշակները, այլև ծերության, երեխայի խնամքի նպաստների հարցերը կան, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս մասին առավել հստակ կարող ենք տեղեկատվություն ունենալ»,- հայտարարեց նախարարը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր բռնի տեղահանվածների նույնականացման հետ կապված ամբողջ ճշտգրտված տեղեկատվությունը պատրաստ կլինի։

«Եթե այսօրվա դրությամբ նույնականացված տվյալները վերաբերում են բռնի տեղահանված անձանց միայն երկու երրորդին, ապա կարծում ենք, որ մեկ շաբաթ անց ամբողջ կտիրապետենք ինֆորմացիային»,– նշեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները