Ներքին 3 տարի առաջ - 20:51 04-10-2023

Փաշինյան Աշոտը դեռ չի վերադարձել ՀՀ. ՔՊ-ականները ստում էին

«Աշոտ Փաշինյանը վերադառնալու է»,- այս մասին ԱԺ-ում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ, Աշոտ Փաշինյանի քեռի Հրաչյա Հակոբյանը։

Նա ասաց, որ դեռ հայտնի չէ, թե երբ է վերադառնալու նրա զարմիկը, բայց հավաստիացրեց, որ անպայման վերադառնալու է։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Աշոտ Փաշինյանը վերադառնալու է։ Չգիտեմ 5 օրից է, երբ է, չեմ խոսել իր հետ, չգիտեմ՝ ինչ պլաններ ունի։ Գրել էր, որ պետք է ցուցահանդեսի նախապատրաստվեն։ Վստահեցնում եմ՝ եթե ոչ արդեն վերադարձել է, ապա վստահ եմ, որ կվերակառնա»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին սոցցանցերում լուսանկար էր տարածվում, որում Աշոտ Փաշինյանն էր և գտնվում էր Սոֆիայի օդանավակայանում։ Օգտատերերը գրում էին, որ Աշոտը լքում է երկիրը։

Դրանից հետո ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, գրում էին, որ նա 5 օրով է մեկնել և շուտով կվերադառնա։ Փաստացի արդեն անցել է 10 օր, իսկ Աշոտ Փաշինյանը դեռևս Հայաստան չի վերադարձել։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ՔՊ-ականները ստել են։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն