Ներքին 1 տարի առաջ - 18:39 05-12-2024

Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը միացել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օգնականը՝ 27-ամյա Միքայել Միքայելյանը։

Վերջինս ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը, այժմ դասավանդում է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում պատմություն և հասարակագիտություն առարկաները։


Oragir.News-ի տեղեկություններով՝ այս երիտասարդը ժամանակին մոլի ՀՀԿ-ական էր, անգամ լուսանկարվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավիշը» նրա կյանքը գլխիվայր փոխեց, և դարձավ մոլի ՔՊ-ական։ Նա բոլոր հարթակներից ջնջել է նախկինների հետ արված լուսանկարներն ու գրառումները։

Փաշինյանի իշխանությունը, բնականաբար, նկատեց այս տղայի «տաղանդը» և այն օգտագործեց։

Օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ստեղծվել էր օպերատիվ տեղեկատվական շտաբ և պարբերաբար ներկայացվում էր ռազմաճակատում տիրող իրավիճակը, իշխանությունը որպես քարոզչամիջոց օգտագործեց նաև այս տղային՝ նրան բերելով տեղեկատվական շտաբ։



Ամենևին կասկածի տակ չդնելով և չթերագնահատելով պատերազմի ժամանակ մարտական գործողություններին նրա մասնակցությունը՝ հաջորդ դրվագը, որով այս երիտասարդը աչքի ընկավ, ֆեյսբուքյան իր էջում արված գրառումն էր, որ ինքը տեսել է, թե ինչպես է վարչապետի որդին՝ Փաշինյան Աշոտը, լացել-աղաչել, որ չթողնեն խրամատը ու չփախչեն։



Նրա այս գրառումը ակտիվ տարածվեց ՔՊ-ականների և նրանց աջակիցների կողմից։

Արդեն զորացրվելուց հետո Միքայել Միքայելյանը ակտիվ մանսակցություն է ունեցել քաղաքական գործընթացներին, նա ՔՊ կուսակցության անդամ է, մասնակցել է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին, որից հետո էլ դարձել է երբեմնի «Օմարի արծիվ», իսկ այսօր միայն «Նավակ ճոճող» Վիլեն Գաբրիելյանի օգնականը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում