Մայրաքաղաքում չլուծված հարց է մնում տրանսպորտի խնդիրը, որը օրեցօր կարծես ավելի է սրվում:
Անկանոն տրանսպորտի պատճառով Երևանի կանգառներում հերթեր են գոյանում, հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է մտահոգիչ պատկերը Արշակունյաց պողոտայի կանգառներից մեկում:
«Ավտոբուսի սպասելով՝ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան աշխատավայրում»,- մեզ հետ զրույցում ասաց կանգառում սպասող քաղաքացիներից մեկը:
Տեսանյութ: