Ներքին 2 տարի առաջ - 20:14 04-10-2023

«Թումո» ակադեմիան ԼՂ-ից ՀՀ տեղահանվածներին անվճար ուսուցում է առաջարկում

«Թումո» ակադեմիան ԼՂ-ից ՀՀ տեղահանվածների համար հնարավորություն է ստեղծել անվճար սովորելու, կրթաթոշակ ստանալու և 6 ամսում Թումո կրտսեր դասընթացավար դառնալու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր ԼՂ բնակիչները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից: Դիմելու համար հարկավոր է առցանց հայտադիմումը լրացնել մինչև հոկտեմբերի 15-ն։

Բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ 1-3 ամսվա ընթացքում` ամսական 75 հազար դրամ և 4-6 ամսվա ընթացքում՝ 120 հազար դրամ։

Դասընթացները կլինեն շաբաթական 5 օր, օրական 8 ժամ: Դիմումներն ընդունվում են հետևյալ մասնագիտություններով.

Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկ դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում,
Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկ դիզայն,
Երևանում` երաժշտություն, անիմացիա, լուսանկարչ. ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկ դիզայն։

«Թումո» ակադեմիան վեցամսյա կրթական ծրագիր է, որը «Թումո»-ում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն ստեղծելու նպատակով ունի: Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան աշխատել Թումոյի մարզային կենտրոններում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից