Մամուլ 2 տարի առաջ - 08:12 04-10-2023

ՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանի եւ նրա եղբոր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գործերը լավացել են։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակոբյանը 36.7 միլիոն դրամով նորակառույց շենքում բակարան է գնել, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ 2021թ.-ին նա վարկ է վերցրել 16 միլիոն դրամ։
Երջանիկ Հակոբյանը 2022 թ.-ի հայտարարագրում նշել է, որ իր դրամական միջոցները կազմել են 15 հազար դոլար եւ 10 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 12 միլիոն դրամ (ՊԵԿ-ի աշխատավարձը)։ Պատգամավոր եղած ժամանակ՝ 2019 թվականին, Հակոբյանը զբաղվում էր մեքենաների առուվաճառքով։ Հակոբյանը գնել է տարբեր տարիների արտադրության 3 հատ ավտոմեքենա, տարվա վերջում դրանցից երկուսը վաճառել է։ Երջանիկ Հակոբյանի եղբայրը 2021 թ.-ին 3 միլիոն դրամով վաճառել է երկու տարի առաջ 2 միլիոն դրամով գնած Nissan Versa ավտոմեքենան։

Նույն տարում նրա դրամական միջոցները կազմել են 10.5 միլիոն դրամ եւ 11 հազար դոլար։ Մի խոսքով, գործարար եղբայրները պետական գործի են անցել, որոնց մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել