Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության անցակետից դեպի Վանաձոր քաղաք է ընթանում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորները գումար են տեղափոխում Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ընտրակաշառք տան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փամբակ գուղի վարչական տարածքում կանգնեցվել է նշված ավտոմեքենան և տեղափոխվել ոստիկանության Գուգարքի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Հովհաննես Դ․-ն, 36-ամյա Գևորգ Կ․-ն, 34-ամյա Վահե Մ․-ն, 35-ամյա Սարգիս Հ․-ն, 21-ամյա Սամվել Մ․-ն, 36-ամյա Ռազմիկ Գ․-ն, 29-ամյա Ֆրունզե Գ․-ն, 27-ամյա Ստեփան Վ․-ն, 43-ամյա Էդգար Մ․-ն և վարորդ՝ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ն յուրաքանչյուրը ներկայացրել են իրենց մոտ առկա 730 հազար ՌԴ ռուբլի գումարներ՝ ընդհանուր 7 մլն 300 հազար ռուբլի գումար։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում