Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 02-10-2023

Մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը․ Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն երեք տարի առաջ հասել է հիմնական նպատակին՝ վերականգնել է «30 տարի խախտված տարածքային ամբողջականությունը»։ Ադրբեջանական «APA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Բաքվում ընթացող Տիեզերագնացության 74-րդ միջազգային համաժողովի ընթացքում։

Ալիևը միևնույն ժամանակ պնդել է, թե, իբր Բաքուն 30 տարի շարունակ «օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ էր»: Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի ժողովրդի համար «մեծ ողբերգություն էր և հումանիտար աղետ»։ «Մենք երկար տարիներ փորձել ենք հակամարտությանը և օկուպացիային վերջ տալ խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև պնդել է, որ իր երկիրը 28 տարի հավատարիմ էր բանակցային գործընթացին, սակայն երեք տարի առաջ որոշել է օգտվել «ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքից»: «Երեք տարի առաջ մենք ազատագրեցինք մեր տարածքները, վերջ դրեցինք օկուպացիային, իսկ անցած ամիս մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- նշել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ քննադատել է միջազգային կազմակերպությունների աշխատանքը, նշելով, որ դրանք պարտավոր էին վերջ տալ հակամարտությանը, սակայն որևէ արդյունքի չեն հասել։

«ՄԱԿ-ի չորս բանաձևերը պահանջում էին հայկական զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում, բայց այդ բանաձևերը թղթի վրա մնացին 27 տարի։ Մենք մեր զոհերի կյանքի գնով ապահովեցինք դրանց իրականացումը»,-պնդել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը կարծում է նաև, որ Հարավային Կովկասն այսօր կարող է թևակոխել խաղաղության դարաշրջան։

«Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ շահ: Այսօր մենք դա ենք ցույց տալիս»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
18:30 Oragir.News-ի հրապարակումից հետո սառույցը շարժվեց. Սոցապը տուն է առաջարկել բազմազավակ մորը