Ուղիղ եթեր
Միտք Խոսք Ներքին 2 տարի առաջ - 22:57 01-10-2023

9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Մարիամ Սարգսյան

«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց...
Սաթէ, աղջիկս, գրեթե 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նվիրումն ու ինքնազոհաբերումն արդյունք կունենան։
3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ(նոյեմբերի 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու։

Դու ծնվեցիր Արցախում, երբ թվում էր՝ ունենք երազած հայրենիք։ 9 ամիս սովի, ցրտի, տապի պայմաններում «պայքարեցինք»։ Ժամանակը չափվում էր քո ամսականներով եւ մեծանալուդ հետ դժվարություններն ավելի էին ծանրանում։ Մրգերից դեղձին, խաղողին էիր ծանոթ, կարտոֆիլ ու միս էիր սիրում։ Սաթէ, բայց մենք քեզ Հայրենիք էինք ուզում տալ...

Ասում են՝բախտս բերել է, որ ոչինչ չես հասկանում, ժպտում ես եւ գաղթի ճամփին սովորել ես ծափ տալ։
Այո, ողբերգական ներկայացման առաջին արարն ավարտվեց եւ , ցավոք, մենք ենք իրական հերոսները, ծափ տուր..
Բախտդ չի բերել, որովհետև գուցե չխոսես բարբառով, բախտդ չի բերել, որովհետև չճանաչեցիր հայրենիքդ՝ աշխարհի գեղեցկագույն անկյունը, չքայլեցիր իմ մանկության փողոցներով, չխաղացիր մեր տների բակերում, 9 ամսականում դու էլ դարձար գաղթական...

Բախտդ միայն մի հարցում է բերել՝ Աստծո կամոք,թե պատահմամբ հայրիկդ ողջ է եւ դա այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետն է...
Մենք հրաժեշտ տվինք մեր սարերին, որ աշխարհում ամենավեհն եւ հպարտն էին, մեզնից խլեցին մեզ, աղջիկս...

9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ...
Հ.Գ. սա մեր Արցախում վերջին նկարն է, մենք չունենք Արցախ, ունենք իրար...»,-ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի Մարիամ Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան