Մամուլ 3 տարի առաջ - 09:38 30-09-2023

Վեդիում արցախցիներին լքված շենքում են տեղավորել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասը տեղափոխվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, որի ղեկավարն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է։ Վեդեցիներից մեկը պատմեց, որ արցախցիներին տեղավորել են մի շինության մեջ, որը քոլեջի նախկին շենքն է՝ դա վաղուց լքված շենք է, որտեղ ոչ ոք չի ապրել եւ այժմ ո՛չ կոմունալ հարմարություններ կան, ո՛չ բաղնիք, ո՛չ նույնիսկ սենյակներ։ Պատուհաններին ապակի չկա, արցախցիները պոլիէթիլենային թաղանթ են գնել, որպեսզի պատուհանները ծածկեն։ Վեդու համայնքապետարանից փորձեցինք ճշտել տեղեկությունը՝ հարցրինք, թե որտեղ են տեղավորել արցախցիներին։

«Տարբեր տեղեր տեղավորել ենք, համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով, մեզ մոտ հաշվառվում են, համայնքապետարանը տեղավորում է»,- պատասխանեց աշխատակիցը։ Իսկ ճի՞շտ է, որ քոլեջի շենքում եք տեղավորել։ «Այո, մի մասն այդտեղ է, ճիշտ են ասել»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ շենքը՝ մինչեւ արցախցիներին տեղավորելը։ Աշխատակիցն ասաց, որ չգիտի։

Մեր աղբյուրն ասաց, որ շենքում հոսանք կա, պատրաստվում են բաղնիք կառուցել, այսինքն՝ արցախցիներին այս լքված շենքում երեւի պատրաստվում են երկար պահել»։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի