Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:15 28-09-2023

Լավրովը և Բայրամովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից պարզաբանել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը։ Հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը։

Հաղորդվում է, որ Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները։


«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հայ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը։ Դիտարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի կյանքի կոչման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի և պայմանավորվել տարբեր մակարդակներով հետագա շփումների շուրջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինուժն Արցախի նկատմամբ իրականացրեց հերթական ագրեսիան, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտը ստիպված եղավ ընդունել Բաքվի բոլոր պահանջները՝ լուծարել և զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, առկա ողջ զինտեխնիկան հանձնել Ադրբեջանի ՊՆ-ին, ինչպես նաև բանակցություններ վարել Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգով։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում