Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:50 26-09-2023

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում

Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հղում է արվում իրենց «‎հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման հարցը»։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:

Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում