Ներքին 2 տարի առաջ - 19:59 25-09-2023

Հայտնի են մանրամասներ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Իվանյանում տեղի ունեցած հանդիպումից

Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասներ է ներկայացրել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Իվանյանում տեղի ունեցած հանդիպումից․

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։

Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու