Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:13 21-09-2023

Դեռ այս շաբաթվա սկզբին է հանձարարական տրվել ԼՂ-ից հնարավոր փախստականներին տեղավորելու շուրջ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց Արցախում ստեղծված իրավիճակից։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ՀՀ-ն արգելել կամ փակել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխվել ցանկացողների մուտքը, Փաշինյանը շեշտեց, որ թեև Լաչինի միջանցը մոտ 10 ամիս փակ է, սակայն Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե և նաև այժմ, փակ չեն։

«Դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձնաց, փախստականների հնարավոր խմբերին տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմանները ապահովելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ և այլն։ Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք նախապատրաստել։ Սա արվել է, ընդ որում, այս շաբաթվա սկզբին, որովհետև երբ որ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ սա կարող է լինել սցենարներից մեկը»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ ՀՀ-ն երկար ժամանակ մեղադրել է Ադրբեջանին, որ վերջինս փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Փաշինյանը նշեց․ «Ուժեր կան, որոնք փորձում են Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ կատարելու փորձերը ներկայացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա։ Այսինքն՝ ասվի, որ Հայաստանը, Հայաստանի հանրությունը, ԼՂ հայությունը իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ պետք է չմնա, որոշեցին և դուրս եկան։ Սա շատ վտանգավոր խոսույթ է։ Բայց մյուս կողմից, իհարկե, ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց