Ներքին 3 տարի առաջ - 12:26 20-09-2023

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում արդեն մոտ 100 մարդ է զոհվել. Վարդանյան

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսել»,- նշել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը շարունակել են մարտերը ողջ գիշեր։ «Արդեն հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մոտ 100 մարդ մահացել է»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը նշել է, որ աշխարհն անտեսում է Ղարաբաղի ճակատագիրը. «Ռուսաստանը լռում է և փաստացի անտեսում է այս ամբողջ ռազմական գործողությունը։ Բայց ոչ միայն Ռուսաստանը, աշխարհը լռում է»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում