copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:47 16-09-2023

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Այսօր առավոտյան մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» երեք օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 42 չվերթ, իսկ չորսը չեղարկվել է, համաձայն «Yandex-ի ժամանակացույցի» ծառայության տվյալների:

Մոսկվայի ժամանակով ժամը 8.47-ի տվյալներով՝ Վնուկովոյում երկու չվերթ հետաձգվել է, երեքը՝ չեղարկվել, իսկ Դոմոդեդովոյում 27 չվերթ է հետաձգվել, ևս մեկը չեղարկվել է։ Շերեմետևոյում 13 չվերթ է հետաձգվել։