Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 17:47 14-09-2023

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենավատ բանակցողն է. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենավատ բանակցողն է, որովհետև հենց նրա բանակցությունների արդյունքն էր, որ դիվանագիտությունը ավարտվեց և սկսվես պատերազմ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

«Պատերազմի սկսվելը հենց Նիկոլ Փաշինյանի բանակցային անկարողության դրսևորումն էր։ Բանակցություններում Նիկոլ Փաշինյանը չի կարող հայկական որևէ փաստարկ ներկայացնել, որովհետև հենց ինքն է հայտարարել, որ բանակցային մանրամասներին տեղեկացել է Ալիևից, իսկ Ալիևը չի կարող հայկական կամ պրոհայկական որևէ դիրքորոշում նրան փոխանցած լինել», - ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե վարչապետին խորհուրդ կտա հաճախ շփվել Ֆրանսիայի նախագահի հետ և այնտեղից լսել պրոհայկական դիրքորոշումներ, քան իր աշխատասենյակում նստած մարդկանցից։