Ներքին 5 տարի առաջ - 14:13 14-05-2021

Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է. Թագուհի Թովմասյան

Մայիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը, իրենք դիմել են բոլոր խմբակցություններին, որովհետև չունեն լիազորություն նիստ հրավիրելու:

«Արդեն ստորագրությունները հավաքել ենք, որ նիստը լինի: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը հրատապ նիստ հրավիրի և քննարկի սահմանային իրավիճակը: Հասկանանք՝ ով է մեղավոր, ինչու է մինչեւ հիմա ՀՀ առաջնագիծը շարունակում մնալ չկահավորված:

Պաշտոնական օղակները պետք է հստակ տեղեկություն տան, թե որ հատվածից, քանի կմ են ներխուժել, ինչպես են ներխուժել, ինչու նախապես չենք իմացել, ինչու մեր հետախուզությունը չի զեկուցել, ինչ հակաքայլեր են արվել: ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ մենք կորցրել ենք ՀՀ-ի սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որովհետև ինքն է ԳՇ պետը: Ես հետևողական եմ լինելու այս հարցում»,-ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանի գործողությունները մեծապես պայմանավորված են երկրում առկա անկայուն վիճակով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ