Մամուլ 4 տարի առաջ - 08:34 16-03-2022

Արտակ Դավթյանն ասել է, որ իրեն «պադստավկա» են արել․ Հրապարակ

Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Այս մասին մարտի 16-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել` չի համաձայնել։ Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց ակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել` նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ