Ներքին 2 տարի առաջ - 15:20 14-09-2023

Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ աշխատակազմը «հիացած է» Ավինյանի գործունեությամբ. Մենուա Սողոմոնյան

«Նուբարաշեն վարչական շրջանում քաղաքացին մոտենում է Տիգրան Ավինյանին գազի հետ կապված հարցով և նա տալիս է համապատասխան ցուցումներ, խոստանալով, որ հենց այդ պահին կզանգեն, կկարգավորեն այդ հարցերը»,-ասուլիսում հայտարարեց ՀայաՔվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ նկատելով, որ այդ դրվագում նախընտրականը և պաշոտնականը միախառնվում են:

Նրա խոսքով՝ այն ստեղծում է անհավասար պայմաններ, երբ մարդն իր պաշտոնական լիազորություններն են ի սպաս դնում իր քաղաքական գովազդին, որը կոռուպցիա է:

Սողոմոնյանը հայտարարեց, որ ամենաակնառու խախտումը՝ նախընտարական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործումն է՝ մեծ թվով հանրային ծառայող քարոզչության մեջ ներգրավելով:

«Մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակիցները և ղեկավարները քայլում են, մասնակցում քարոզչությանը»,-ասաց Սողոմոնյանը և բերեց Էրեբունի վարչական շրջանի օրինակը, երբ քայլերթին մասնակցել էր վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ինչը վկայում է, որ հանրային ծառայողները ներգրավված են քաղաքական գործընթացում:

Բանախոսը հայտնեց, որ սեպտեմբերի 4-ին Տիգրան Ավինյանի կողքին շրջել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը, որի կողքին եղել է Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

«Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ և մասնկցում է նրա քարոզարշավին»,-հարց հնչեցրեց ՀայաՔվեի անդամը:

Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Արաբկիրում էլ քարոզարշավի էր դուրս եկել քաղաքապետի պաշտոնը կատարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

«Տեղեկություն կա, որ վաղը Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան քայլերթին մեծ քանակությամբ պետական, հանրային ծառայողներ են բերվելու ստիպողաբար: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչներ էլ են լինելու, այն դեպքում, երբ նրանք սահմանադրորեն են պարտավորված պահպանել քաղաքական չեզոքություն և չխառնվելու քաղաքական գործընթացներին»,-ասաց Սողոմոնյանը և լրագրողներին հորդորեց լուսաբանել այդ քայլերթը, իսկ քաղաքացիներին՝ իդենտիֆիկացնել ուժային կառույց.ների ներկայացուցիչներին:

Անդրադառնալով այլ խումբ խախտումներին՝ Սողոմոնյանը հայտնեց, որ քաղաքի բոլոր սահմանված և չսահմանված վայրերում փակցված են Տիգրան Ավինյանի մեծադիր պաստառները, որոնց զգալի մասի վրայից բացակայում է տպագրաքանակի մասին տեղեկությունն, ինչն Ընտրական օերնսգրքով սահմանված պարտադիր նորմ է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ