Ուղիղ եթեր
Սպորտ 49 րոպե առաջ - 11:04 30-10-2026

Արման Ծառուկյանը նոյեմբերի 28-ին չեմպիոնական գոտու պաշտպանությունը կանցկացնի Էնթոնի Փեթիսի դեմ

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կանցկացնի Real American Freestyle (RAF) կազմակերպության Crossover կատեգորիայի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը։ Նրա մրցակիցը կլինի UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Էնթոնի Փեթիսը։

Գոտեմարտը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 28-ին՝ Չիկագոյի NOW Arena մարզահամալիրում անցկացվելիք RAF 15 մրցաշարի շրջանակներում և կդառնա երեկոյի գլխավոր իրադարձությունը։

Ծառուկյանը նոր մրցակից է ստացել չեմպիոնական գոտու առաջին պաշտպանության համար
Սկզբում Էնթոնի Փեթիսը պետք է մրցեր UFC-ի մեկ այլ նախկին մարտիկի՝ Դոնալդ Սերոնեի հետ։ Սակայն կազմակերպիչները փոփոխել են մրցաշարի ծրագիրը՝ ամերիկացուն նշանակելով Ծառուկյանի չեմպիոնական գոտու հավակնորդ։

Արդյունքում Արման Ծառուկյան — Էնթոնի Փեթիս դիմակայությունը դարձել է RAF 15-ի գլխավոր իրադարձությունը, իսկ Հենրի Սեհուդոյի և Սոն Յադոնի միջև տիտղոսային գոտեմարտը ստացել է երկրորդ գլխավոր մենամարտի կարգավիճակ։

Արման Ծառուկյանը նոյեմբերին երկու գոտեմարտ կանցկացնի։
Նոյեմբերի 14-ին Արման Ծառուկյանը Աբու Դաբիում կմրցի ընդդեմ Նեյման Գրեյսիի։ Դա ոչ տիտղոսային գոտեմարտ է,միջանկյալ քաշային կարգում։

Նոյեմբերի 28-ին Արման Ծառուկյան կմրցի ընդդեմ Էնթոնի Փեթիսի։ Սա կլինի Crossover կատեգորիայի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը։