Ներքին 2 տարի առաջ - 15:28 06-12-2023

Ինչպե՞ս եղավ՝ Ձեզ հետ բնակվողները հայտարարագիր չեն ներկայացրել և վարույթ չի կիրառվել. Ղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանին «հիշեցրեց», որ Հարությունյանի ընտանիքի անդամները տարիներ շարունակ հայտարարագրեր չեն ներկայացրել, ապա հետաքրքրվեց՝ ինչու վարույթ չեն հարուցել։

«Ձեզ հետ համատեղ բնակվող անձինք։ Կարծես թե իրենց նկատմամբ վարույթներ չեն հարուցվել, ցանկանում եմ Ձեր մեթոդաբանության շրջանակներում ասեք, թե ինչպես է պատահում, որ երբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է խոսքը, վարույթներ հարուցվում են, Ձեր դեպքում՝ կարծես թե բացառվում են այդ վարույթները»,- ասաց Ղազարյանը, ինչին արձագանքելով Հայկուհի Հարությունյանը նշեց, որ ԿԿՀ-ն արդեն չորս տարի է, որ համատեղ բնակվող անձանց վերաբերյալ վարույթներ չի հարուցել և պատասխանատվություն չի կիրառել։ Հարությունյանի խոսքով՝ միակ վարույթը, որը հիմա դատական վիճարկումների փուլում է, փաստաբան Հայկ Ալումյանի առնչությամբ է եղել, Ալումյանը նաև Վարչական դատարանից խնդրել է նաև կասեցվել վարույթը և դիմել է ՍԴ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում