Ներքին 2 տարի առաջ - 00:02 14-09-2023

Գյումրիում կորել է 4-ամյա երեխա. նա հայտնաբերվել է տանից մի քանի կմ հեռավորության վրա․ shamshyan.com

Այսօր՝ սպետեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուրեն Եղոյանն ու Տիգրան Ամիրխանյանը Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են մի երեխայի, ով անձրևի տակ կարճաթև վերնաշապիկով կանգնած է:

Պարեկները մոտենում են երեխային, պարզվում է, որ տղան չի հիշում տան ճանապարհը և փնտրում է իր ծնողներին: Պարեկները երեխայի հայտնաբերման մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանին ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանին, ինչից հետո պարեկներին են միանում արդեն գումարտակի հրամանատարն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչը և սկսում են երեխայի բնակության վայրը պարզել, իսկ պարեկների մի խումբ էլ սկսում է երեխայի ծնողների որոնողական աշխատանքները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ երեխային պարեկները նստեցնում են իրենց ծառայողական ավտոմեքենան ու նրանից հետաքրքրվում է, թե որ ճանապարհով է ինքը եկել ու հասել Մարմարաշենի խճուղի: Ի վերջո, երեխայի հայտնաբերման վայրից մոտ 2,5 կմ անցնելով պարեկների ավտոմեքենան կանգնեցնում է մի տղամարդ և ասում, որ իր անչափահաս որդուն քանի ժամ է որոնում է ու երբ պարեկները տղամարդուն ցույց են տալիս երեխային, պարզվում է, որ պարեկների հայտնաբերած երեխան այդ տղամարդու որդին է:
Աղբյուրը հայտնում է, որ երբ պարեկները հայտնաբերել են երեխային անձրևի տակ, անօգնական վիճակում, երեխայի մոտով անընդհատ քաղաքացիներ էին անցնում և ցավալի է, որ ցուցաբերում էին անտարբերություն և միայն պարեկներն են, որ հետաքրքրվեցին երեխայի ով լինելով և հայտնաբերեցին ծնողին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է