Արտաքին 2 տարի առաջ - 20:00 13-09-2023

Թուրքիայի կրթության նախարարը մտադիր է ստեղծել աղջիկների և տղաների առանձին դպրոցներ

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը խոսել է երկրում հատուկ միայն աղջիկների և հատուկ միայն տղաների համար նախատեսված դպրոցների բացման հնարավորության մասին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թեքինը նման դպրոցների բացման պատճառ է համարել այն, որ բազմաթիվ ծնողներ, մի շարք հանգամանքերից ելնելով, իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում, ապա որպես օրինակ նշել ամենից շատ հանդիպող պատճառներից մեկը։

«Ես չեմ ցանկանում իմ աղջիկ երեխային տղաների հետ նույն դպրոց ուղարկել»։

Նախարարն այս համատեքստում իր առաջնահերթ խնդիրն է համարել աղջիկ երեխաների կրթության գործընթացի ապահովումը։
«Եթե անհրաժեշտ լինի, պիտի աղջիկների դպրոց էլ կարողանանք բացել։ Եթե ծնողը ցանկանա, պետք է կարողանա իր երեխային աղջիկների համար նախատեսված դպրոց ուղարկել, իսկ եթե ցանկանա տղաների դպրոց ուղարկել, ապա դա էլ պետք է կարողանա անել»։

Թուրքիայի ընդդիմադիր «Կանաչ ձախ» կուսակցական (Yeşil Sol Parti) անդամ Մեհմեդ Զեքինի այն հարցին, թե արդյոք հարցը դրվել է խորհրդարանում և քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ, նախարարը պատասխանել է․

«Ազգային կրթության հիմնական օրենքի «խառը կրթության» աղջիկ/տղա համատեղ կրթություն ստանալու մասին կետում առկա է «էական է դպրոցներում աղջկա և տղայի խառը կրթություն ստանալը, սակայն կախված կրթության տեսակից, հնարավորությունից և դժվարություններից որոշ դպրոցներ կարող են առաձնացվել, կամ միայն աղջիկների համար, կամ միայն տղաների համար» դրույթը։
Ապա հավելել․ «Ինչպես երևում է, անհրաժեշտության դեպքում միայն աղջիկ և կամ միայն տղա աշակերտների համար նախատեսված առանձին դպրոց բացելը օրենքով չի խոչընդոտվում»։

Նշենք, որ թուրքական մամուլում Թեքինի նման խոսքերը որակվել են որպես «խառը կրթության» թիրախավորում։ Եվ ի քննադատություն նախարարի արտահայտությունների՝ թուրքական մեդիայում դրանց զուգահեռ շրջանառվում է Թուրքիայի կրթության մասին օրենքի 12-րդ կետը՝ «Աշխարհիկությունն առանցքային է ազգային կրթության գործընթացում»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան