Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:26 11-09-2023

Իրադրությունը այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՀ նորընտիր նախագահի մասին

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ և կարող եմ ասել, որ աշխատանքային ողջ շրջանում մեր միջև եղել է աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, և կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, ասաց․ «Իրադրությունը այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, և շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա, և մենք էսօր նաև մեր դիրքորոշումները և մոտեցումները նաև միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պիտի առաջնորդվենք նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նպատակով, որովհետև մեր ջանքերի կենտորնացումը պետք է լինի ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, և մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքկանացմամբ հարցի հումանիտար էությունը ձևաափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»։

Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք շփումներ կան ՀՀ և ԱՀ իշխանույթունների միջև, Փաշինյանը նկատեց, որ այդ շփումը կա, եղել է և կարևոր է իրադրությանը ծանոթանալու համար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս